Քիմ Քարդաշյանը բացատրել է Քանյե Ուեսթի պահվածքը

Ամերիկուհի մոդել Քիմ Քարդաշյանը բացատրել է իր ամուսնու՝ ռեփեր և միլիարդատեր Քանյե Ուեսթի պահվածքը։ Այս մասին նա պատմել է Instagram-ի իր էջում։

Քարդաշյանը բացատրել է, որ իր ամուսնու մոտ երկբևեռ խանգարում է ախտորոշվել։ «Նրանք, ովքեր մոտ են Քանյեին, գիտեն, որ նրա խոսքերը միշտ չէ, որ համընկնում են նրա մտադրությունների հետ», — գրել է նա: Մոդելը պարզաբանել է, որ երբեք չի ասել այդ մասին հրապարակայնորեն, քանի որ ցանկանում էր պաշտպանել իր երեխաների ու ամուսնու անձնական կյանքը, հատկապես՝ նրա առողջության հետ կապված:

«Նա հրաշալի, բայց բարդ մարդ է, որը գտնվում է ուժեղ ճնշման տակ, քանի որ նա արտիստ է եւ սեւամորթ»,-հայտարարել է Քարդաշյանը: Նա հավելել է, որ Ուեսթի վիճակի վրա ազդել են նաեւ նրա մոր մահն ու մեկուսացումը:

Ավելի վաղ Ուեսթը խոստովանել էր, որ ցանկանում էր ամուսնալուծվել Քարդաշյանի հետ։ Երաժշտի խոսքով՝ ինքը արդեն երկու տարի է փորձում է դա անել։ Բացի այդ, նա մեղադրել է իր կնոջը՝ իրեն հոգեբուժարան ուղարկելու փորձի մեջ։ Հայտնի է դարձել նաև, որ երաժիշտը նրան առաջարկել է աբորտ անել 2013-ին։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնացել են 2014 - ին՝ իրենց դստեր՝ Նորթի ծնվելուց մեկ տարի անց։ Ներկայումս զույգը 4 երեխա ունի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.