Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել

Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների հետ բախման ժամանակ ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել, մի քանի բնակիչ մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը։

 

Տուժածները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել և չեն հոսպիտալացվել։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Տավուշից քաղաքացիները արգելափակել էին սահմանատազման աշխատանքներ կատարելու նպատակով Կիրանցի հատված մտնող մեքենայի շարժը։

 

Այնուհետև սև բերետավորներն սկսել էին ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.