Հասկանում ենք, որ Հայաստանի համար ցավալի է տեսնել՝ ինչպես է «անջատողական ռեժիմը» վերանում իր աչքի առաջ, բայց ավելի լավ է կենտրոնանալ Բաքվի հետ կարգավորման վրա. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքում» (Արցախի Հանրապետություն՝ Tert.am) հաստատված «անջատողական ռեժիմը» (Արցախի Հանրապետություն՝ Tert.am) փլուզվում և վերանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աչքի առաջ. այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

 

«Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար ցավալի է տեսնել, թե ինչպես է «Ադրբեջանի տարածքում» (Արցախի Հանրապետություն՝ Tert.am) իր կողմից հաստատված «անջատողական ռեժիմը» (Արցախի Հանրապետություն՝ Tert.am) փլուզվում և վերանում իր աչքի առաջ, բայց հիմա ավելի լավ կլինի, որ նրանք ինչպես խոսքով, այնպես էլ գործով կենտրոնանան Ադրբեջանի հետ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքի վրա հիմնված խաղաղության և վստահության հաստատման վրա»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է Արցախի Հանրապետության գոյությունը։

 

«Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել պետական ենթակայության բոլոր հիմնարկներն ու կազմակերպությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ»,- ասված է փաստաթղթում։ Իսկ Արցախի բնակչությունը պետք է ծանոթանա Ադրբեջանի առաջարկած վերաինտեգրման պայմաններին, որպեսզի ինքնուրույն որոշի վերադառնա՞լ կամ մնա՞լ Ղարաբաղի տարածքում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.