Այսօրվա իշխանության մեջ կան բազմաթիվ օտարերկրյա գործակալներ.Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, որ այսօրվա իշխանությունների մեջ կան օտարերկրյա, ինչպես նաեւ ԱԱԾ նախկին բազմաթիվ գործակալներ, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը տեղյակ է։

«Հեղափոխական խոհանոցին գարշահոտ է գալիս, հեղափոխության բորշչից գարշահոտ է գալիս, որը կանգնել է ժողովրդի կոկորդին՝ թունավորելով ժողովրդի մարմինն ու տանելով բառիս բուն իմաստով՝ գերեզման: Այս պրոցեսը զրկում է մեզ՝ մեր ապագայից: Մենք պետք է մեր օջախներից դուրս շպրտենք այս գարշահոտ բորշչը»,- խոհանոցից «Ստի վերջը» շարքի վերջին թողարկման ժամանակ ասել է  Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ նշելով, որ հանդիպումների  ամենակարևոր նպատակին հասել են, այն է՝ ապամիֆականացրել են  Նիկոլ Փաշինյանին և հասկացել, որ նա «սովորական, շատ դասական շանտաժիստ է, սովորական ժուլիկ է, պարզ թալանչի և ուղղակի խելագար, որը քանդում է, ստում է և մանիպուլացնում»:

«Ուզում եմ նաև ձեզ ասեմ, որ այս հեղափոխական խոհանոցն իրապես շատ կեղտոտ է: Այսօրվա մեր իշխանության մեջ կան բազմաթիվ օտար երկրների գործակալներ: Այս վերնախավում կան նախկին ԱԱԾ-ի գործակալներ, որոնց մասին շատ լավ տեղյակ է Նիկոլ Փաշինյանը, և ով, օգտագործելով իր ընկերների դոսիեները,  շահագործում է նրանց՝ ծառայեցնելով իր նպատակներին»,- հայտարարել է Մինասյանն ու ավելացրել.«Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են մարդիկ անհասկանալի պատճառներով, իրենց արժանապատվության, նախկինում ունեցած կապերի, ընկերությունների, անցյալի և ապագայի հաշվին ծառայում խելագարին: Որովհետև այդ անձնավորությունը, երբ դարձավ վարչապետ, ունեցավ հնարավորություն՝ ծանոթանալու թե ովքեր էին ԱԱԾ-ի գործակալները, որոնք տարբեր պատճառներով նաև պատմում էին այն ժամանակվա իշխանություններին, թե ինչ մութ կապերի մեջ է Նիկոլ Փաշինյանը: Գաղտնիքներն իրականում շատ են, բայց ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ արդեն իսկ՝ ինչ- որ պետք է մենք գիտենք: Մենք գիտենք, թե ում հետ գործ ունենք և ավել  որևէ բան, մեզ կխանգարի այս փուլում: Հիմա մեզ բոլորիս ժամանակ է պետք՝ հասկանալու, թե մենք ի՞նչ ենք ուզում…»:

Միքայել Մինասյանը նշել է, որ խոհանոցային եթերներն ավարտում է եւ ընդհանրապես մի առ ժամանակ դադար է վերցնում, քանի որ կարծում է ժամանակ է պետք հանրությանը՝  մարսելու և մտածելու, թե ովքեր էին, ովքեր են և ամենակարևորը՝ ի՞նչ ենք  մենք ուզում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.