«Որսորդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, զինամթերք է հայտնաբերվել

Հունիսի 12-ին, ժամը 21:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում՝ «Որսորդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, զինամթերք է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Պարզվել է, որ «Որսորդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 120 մմ հակատանկային արկ է, որը սակրավորների կողմից տեղափոխվել է Մարշալ Հ․ Բաղրամյանի անվան զորավարժարան՝ հետագա ոչնչացման համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.