Վարակի առաջին փուլը չենք հաղթահարել, հետևաբար երկրորդ ալիքը չկա. Պրոֆեսոր Անանիկյան

Կորոնավիրուսով վարակվելուց երեք-չորս օր հետո միայն մարդը ջերմություն է ունենում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ռազմավարական բարեփոխումների ազգային խորհրդի համահիմնադիր Պետրոս Անանիկյանը։

Նրա կարծիքով մենք վարակի առաջին փուլը չենք հաղթահարել, հետևաբար երկրորդ ալիքը չկա. «Երկրորդ ալիքը կլիներ, եթե սահմանները բացեինք ու հետո տեսնեինք, որ էլի շատացան։ Այդ ժամանակ կտեսնեինք, որ դրսից եկավ։ Թե չէ հիմա որտեղի՞ց է երկրորդ ալիքը, եթե սահմանները փակ են։ Նշանակում է ներսի՞ց է գալիս։ Ուրեմն այն մարդկանց, որոնց առողջ են համարել ու դուրս գրել, ինչ-որ բան այն չէ։ Ինձ համար պարզ չէ»,-ասաց Պետրոս Անանիկյանը։

Անդրադառնալով հարցին՝ ինչպես պետք է մարդիկ ապրեն կորոնավիրուսին զուգահեռ, Պետրոս Անանիկյանն ասաց, որ վարչապետի նշած երեք պայմանները՝ դիմակի առկայությունը, ձեռքերի ախտահանումը և սոցիալական հեռավորությունը մաքսիմալ մոտ են իրականությանը. «Ես չեմ համարում, որ կորոնավիրուսի հետ պետք է պայքարենք կես տարի, մեկ կամ հինգ տարի։ Նման բան չկա։ Հինգ տարվա մեջ Հայաստանը կվերանա, եթե իսկապես ունենանք կորոնավիրուսի պանդեմիա։ Յուրաքանչյուր պանդեմիա գալիս է թվերի նվազման, երբ մոտավորապես բնակչության մեկ քառորդից մինչև երեք քառորդը հիվանդանում է։ Ամեն դեպքում ուշ թե շուտ կգանք դրան։ Երևի ինչքան շուտ լինի դա, այնքան լավ»,-նշեց դոկտոր, պրոֆեսորը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.