Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասում կորոնավիրուսի 7 դեպք է գրանցվել. Ամբողջ անձնակազմը կթեստավորվի ձեռնարկության միջոցներով

 

«Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասերից մեկում կորոնավիրուսի 7 դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց «Տավուշ տեքստիլ»-ի տնօրեն Միքայել Եզեկյանը։

 
 

Տնօրենը նշեց, որ պատրաստվում են ամբողջ անձնակազմին թեստավորել. «Ինքներս մեր միջոցներով բոլորին կթեստավորենք։ Կապ չունի կոնտակտավոր են, թե ոչ։ Բոլորին թեստավորելու ենք, որ ասիմպտոմ դեպքեր հանկարծ չունենանք»,-ասաց Միքայել Եզեկյանը։

 
 

Այս պահի դրությամբ տնօրենի ցուցումով դադարեցվել է արտադրամասի գործունեությունը։ Աշխատակիցներին հորդորել են 2-3 օր մնալ տանը։ Այդ ընթացքում «Տավուշ տեքստիլ»-ի միջոցներով բոլորը կթեստավորվեն. «Նրանք, որոնց մոտ բացասական կլինեն պատասխանները, կաշխատեն, ով էլ Աստված չանի ինչ-որ խնդիր կունենա, կմեկուսանա, կբուժվի։ Կարծում եմ նրանց 99 տոկոսը ոչ մի խնդիր չունի, ուղղակի ապահովության համար ենք անում»,-ասաց տնօրենը։

Հարցին վարակակիրների մեջ թիրախային խմբում գտնվող անձինք կա՞ն, Միքայել Եզեկյանը բացասական պատասխան տվեց ու հավելեց, որ իրենց աշխատակիցների միջին տարիքը 30 տարեկանն է, բարձր տարիքի աշխատողները քիչ են։

 
Հեղինակ՝  Հասմիկ Կոշկարյան

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.