Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել: Այսօր հանձնաժողովի նիստում այս տեղեկությունը հայտնեց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։

«Պարոն Թունյանը տաքություն ունի, թեստավորվել է, սպասում ենք պատասխանին, հուսանք` ամեն ինչ լավ կլինի»,– ասաց նա։

Հանձնաժողովի նիստը վարեց Գևորգյանը, քանի որ այդ պահին հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովիկ Աղազարյանն էլ ԱԺ նախագահի մոտ խորհրդակցության էր։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 3538–ի։

Ավելի վաղ կորոնավիրուսի թեստ էր հանձնել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, պատասխանը բացասական էր եղել։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.