ԱՀ ոստիկանության աշխատակիցներն այսօր կպատասխանեն լրագրողների հարցերին

Այսօր՝ մարտի 30-ին, ժամը 16:00-ին, Արցախի Հանրապետության ոստիկանության գլխավոր մասնաշենքի մոտ (Ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 38) ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Արմեն Մովսիսյանը, անձնագրային և վիզաների վարչության պետ Ջիվան Ղահրամանյանն ու հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Գագիկ Հարությունյանը կպատասխանեն լրագրողների հարցերին:

Այս մասին «Արցախպրես»-ին հայտնել են ԱՀ ոստիկանությունից՝ նշելով, որ թեման լինելու է Արցախի Հանրապետությունում կայանալիք համապետական ընտրությունները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.