Արմավիրի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչները պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացրել մարզի Արաքս համայնքում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող հանրային սննդի օբեկտում: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Պարզվել է, որ այստեղ չեն պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը՝ արտադրական, առևտրի, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր և նորոգ չեն եղել, հանրային սննդի կետը ապահովված չի եղել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ միջատների ու կրծողների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու համար: Պարզվել է նաև, որ Արամ Խաչատրյանն ինքը, որ ներգրավված է սննդի պատրաստման գործընթացում, չի անցել նախնական բժշկական զննություն և չի ունեցել սանիտարական գրքույկ:

Հանրային սննդի օբեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է խախտումները վերացնելու հանձնարարական, սահմանվել է ժամկետ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.