Կորոնավիրուսից բուժված չինացիները սկսել են կրկին վարակվել

Չինական Ուհանում COVID-19 կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքեր են գրանցվել այն մարդկանց մոտ, որոնք արդեն բուժվել էին դրանից: Այս մասին ասվում է Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի կայքում։

Գերատեսչության հաշվետվության մեջ ասվում է, որ փետրվարի 24-ի տվյալներով՝ 195 դուրս գրված հիվանդների մոտ կրկնակի ախտորոշվել է վարակը։  Փաստաթղթում չի հստակեցվում, թե ինչու է դա տեղի ունեցել ։

South China Morning Post պարբերականը նշում է, որ համաճարակի պատճառով քաղաքային իշխանությունները լրացուցիչ 14-օրյա կարանտին են սահմանել առողջացած բնակիչների համար այն բանից հետո, երբ նրանցից մի քանիսի մոտ կրկին վիրուս է հայտնաբերվել:

Ավելի վաղ Ռուսաստանում Չինաստանի դեսպանը հայտարարել էր, որ COVID-19 վարակի կրկնակի դեպքերը հնարավոր չեն: Նա հավելել է, որ վիրուսը արհեստականորեն չի ստացվել լաբորատորիաներում, եւ ենթադրել է, որ մարդուն նա փոխանցվել է վայրի կենդանիներից: Այս պահին գիտնականները պարզում են վարակի ճշգրիտ աղբյուրը։

Վերջին տվյալներով՝ գրեթե 80 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով։  Մահացել է 2620 վարակված, ավելի քան 25 հազար բուժվել է։  Ռուսաստանում գրանցվել է վիրուսով երկու հիվանդ, նրանք ապաքինվել են։  Այլ դեպքեր չեն հայտնաբերվել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.