Հնդկաստանը բողոքի նոտա է հղել Թուրքիային

Պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Պակիստան կատարած այցի ընթացքում Քաշմիրի հարցի վերաբերյալ արած մեկնաբանությունն է, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
 
Նշենք, որ Էրդողանը դատապարտել էր Հնդկաստանի իշխանությունների կողմից Քաշմիրում բնակվող մուսուլմանների դեմ իրականացված գործողությունները և հավելել, որ Թուրքիան Քաշմիրի ժողովրդի կողքին է:
 
Հնդկաստանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարը կանչվել է Հնդկաստանի արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնվել է բողոքի նոտա:
 
Հնդկաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը հայտարարել է, որ Քաշմիրի հարցում Թուրքիայի միջամտությունը այլ բան չէ, քան այլ երկրների ներքին գործերին խառնվելու թուրքական մոդելին բնորոշ օրինակ: 
 
«Հնդկաստանն անընդունելի է համարում դա: Մեր երկկողմ հարաբերությունների վրա այս վերջին մեկնաբանությունները ուժեղ ազդեցություն կունենան»: 
 
Հնդկաստանի իշխանությունները նշել են, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին մտադիր է նաև սահմանափակումներ կիրառել Թուրքիայից ներմուծվող ապրանքների նկատմամբ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.