Ապօրինի որդեգրման դեպքերի գործով մեղադրյալ Արշակ Ջերջերյանը կշարունակի մնալ ազատության մեջ

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Հանրապետական» ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին գրավի դիմաց ազատելու որոշման դեմ Դատախազության բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Արշակ Ջերջերյանին մեղադրանք է առաջադրվել երեխաների ապօրինի որդեգրման գործով ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխային ծնողից ապօրինի բաժանելու կամ փոխելու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.