«Վանեցյանի անունը չի իջնում լրատվական կայքերի էջերից

«Այլ տարբերակ չէր էլ կարելի սպասել, որովհետև պարոն վարչապետն ինքն է հրահրում իշխանությունների բարձր օղակներում իր կողմից նշանակված մարդկանց՝ իր արարքներով և իր հայտարարություններով, որպեսզի իր նախկին թիմակիցները, որոնք հիմա գերադասում են կամ նրա հետ կապ չունենալ, կամ ընդդիմադիր կեցվածք ունենալ, ստիպված արձագանքեն: Ամբողջությամբ այդ տրամաբանության մեջ է Արթուր Վանեցյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի կապանյան մամուլի ասուլիսին, որովհետև Նիկոլ Փաշինյանը դեռ չի ձերբազատվել լրագրողի հոգեբանությունից և չի հասկանում, որ ինքը երկրի թիվ 1 անձն է, և երբ ինքը հայտարարություններ է անում, այդ հայտարարություններն ունենում են խորը հետևանքներ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, պատմաբան Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին:

«Երբ վարչապետը բացահայտ մեղադրում է նախկին թիմակիցներին հիբրիդային պետական հեղաշրջման մեջ կամ ինչ-որ բառախաղեր է օգտագործում, որի իմաստը կրկին հեղաշրջումն է, մեխանիկորեն այդ անձինք պետք է արձագանքեն: Ավելին ասեմ, պարոն Փաշինյանն իր այսօրվա ֆեյսբուքյան ուղիղ եթերով ևս մեկ անգամ մեղադրեց ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանին՝ հակահեղափոխություն կազմակերպելու մեջ»,- նշեց Համբարյանը:

 
 
Գագիկ Համբարյան

Ըստ քաղաքագետի՝ մեր երկրում իշխանությունը երբեք այսքան անլուրջ չի ընկալվել հասարակության կողմից, ինչպես հիմա է, անլրջությունը պայմանավորված է պարոն Փաշինյանի պահվածքով, Փաշինյանի թիմակիցների գործողություններով և բառապաշարով:

 
 
 

Գագիկ Համբարյանն անդրադարձավ նաև հիբրիդային պետական հեղաշրջման վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով. «Նիկոլ Փաշինյանը հերքեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, որ երկրում եղել է

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.