ԱՄՆ-ում ամուսինները միասին ապրել են 65 տարի և մահացել նույն օրը

ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգի Սենթ-Լուիս քաղաքի ծերանոցում բնակվող Ջեք և Հարիեթ Մորիսոնները, ովքեր որպես ամուսիններ համատեղ ապրել են 65 տարի, մահացել են նույն օրը։Այդ մասին հայտնել է St. Louis Post-Dispatch թերթը։

86-ամյա Ջեք Մորիսոնը և նրա 83-ամյա կինը՝ Հարիեթը, մահացել են հունվարի 11-ին՝ մի քանի ժամվա տարբերությամբ:

Թրթը նշում է, որ ծերանոցում նրանց մահճակալները դրված էին կողք-կողքի, որպեսզի ամուսինները կարողանան միմյանց ձեռք բռնել:

Ջեկը և Հարիեթը ծանոթացել էին 1955 թվականին Հելլոուինի տոնակատարության ժամանակ, և ամուսնացել հաջորդ տարի, ունեցել են 2 որդի և ծերանոցում են հայտնվել 1 տարի առաջ առողջական վիճակի պատճառով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.