X6-ով բախվել է բազալտե պարսպին. 5 վիրավորներին դուրս են բերել քաղաքացիները

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողնեը՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Հրազդանի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ա. Պետրոսյանն ու Ս. Բագրատյանը։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որը վերածվել է մետաղ ջարդոնի, քարշակով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

«Հրազդան» բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո շտապօգնության մի քանի ավտոմեքենաներով բոլորը տեղափոխվել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.