Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 25-ից 26-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, յուրացման կամ վատնման և սպանության սպառնալիքի՝ 3-ական, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման, ծեծի ու թմրամիջոցի մաքսանենգության՝ 2-ական, անձի առևանգման, կողոպուտի, գույքի դիտավորությամբ վնասման, հարկերից խուսափելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 6-ը:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.