Աղետից 31 տարի անց. ո՞վ պետք է պատասխանի թալանի համար

1988 թվականի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում էր Հայաստանի նախագահ  Արմեն Սարգսյանը:  Նախ Յոթ Վերք  եկեղեցում տեղի ունեցավ երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ:

Այնուհետև ծաղկեպսակներ տեղադրվեցին երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նախագահությամբ կատարվեց երկրաշարժի զոհերի հոգեհանգստյան կարգ:

Աղետից 31 տարի անց անօթեւանության եւ աղքատության խնդիրները հաղթահարված չեն: Սպիտակի երկրաշարժից հետո անընդմեջ հնչել է այս հարցը՝ ե՞րբ կհաղթահարվեն աղետի հետեւանքները: Նախագահ Արմեն Սարգսյանը նշեց՝ չի կարող այդ հարցին պատասխանել.

 

«Որովհետեւ պատասխանել կարող է կարծում եմ մեկը,  ով այս բոլոր տարիներին պատասխանատու է եղել, որ պատասխանի»:

Հետո հավելեց՝ պատասխանատու ենք բոլորս:

-Բոլորն են վատ աշխատել,- ասաց ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

 

Նա նաեւ հավելեց՝ եթե հիմա լավ է, խոսենք լավի մասին: 2020 թվականին ՀՀ կառավարությունը 3 միլիարդ դրամ գումար է տրամադրել, կլուծվեն բազմաթիվ խնդիրներ:

Չարված աշխատանքի, թալանի համար պե՞տք է լինեն մարդիկ, ովքեր պետք  կրեն պատասխանատվություն: Այս հարցին անդրադարձավ նաեւ Արմեն Սարգսյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.