Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից

Դեկտեմբերի 3-ին, ժամը 21:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Թեժ լեռ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը: Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սերգո Վ., ծնված 1965 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ սահել հարակից ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.