Գուգարքում ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Սպիտակ-Վանաձոր ճանապարհին ստուգել և բաժին են բերել Եղեգնուտ գյուղի 26-ամյա բնակչի վարած «Զիլ» մակնիշի մեքենան՝ բեռնված շուրջ 8 խմ փայտանյութով: Վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել իրենց գյուղի անտառից ծառեր հատելով:

Ժամեր անց ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների համատեղ ծառայության ժամանակ Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգման է ենթարկվել Վանաձորի բնակիչ, 51-ամյա տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտը»՝ բեռնված մոտ 4 խմ փայտանյութով:

Կրկին փաստաթուղթ չի ներկայացվել: Վարորդը հայտնել է, որ նախորդ երեկոյան Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում անտառից հավաքել է չորուկ փայտանյութ և բենզասղոցով հատել մեկ քամատապալ ծառ:

Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:

Երկու դեպքով էլ նշանակվել է մասնագիտական ստուգում, նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.