Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում զննության են ենթարկել Վրաստանից Հայաստան  ժամանած ՀՀ քաղաքացի Ա.Ա-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը: Իրականացված հսկողության արդյունքում վարչության աշխաատակիցները հայտնաբերել են  տարբեր մոդելի 62 բջջային հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է ավտոմեքենայի բեռնախցիկի ստորին հատվածը:

Դեպքի  առթիվ` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում` ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված  նյութերը, տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

 

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.