Հրաչյա Հակոբյանը խոստովանեց. առերեսվելու ժամանակը

«Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում խոսելով Ամուլսարի խնդրի մասին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կարևորել է «Իմ քայլում» միասնական մթնոլորտի պահպանումն ու, մասնավորապես, Ամուլսարի խնդրում պատգամավորների զսպվածության գործոնը:

Հակոբյանը, մասնավորապես, անդրադառնալով Էդգար Առաքելյանի դեպքին, ասել է. «Էդգար Առաքելյանի դեպքի առումով ես հավատում եմ իր տեքստին, որ քաղաքականությունն իրենը չէ։ Եթե լինեն մեր խմբակցությունում նման դեպքեր, ես նույնպես կհասկանամ։ Նոր թիմ է, մարդիկ կան՝ իրենց գործերից կտրվել և եկել զբաղվում են քաղաքականությամբ»։

Հակոբյանը երկու կարևոր արձանագրում է արել. մի կողմից՝ խոստովանել է, որ խմբակցությունում իսկապես թեժ մթնոլորտ է ստեղծվել՝ Ամուլսարի հարցով պայմանավորված, ինչի մասին վերջերս մամուլում բավական հաճախ է խոսվում, ապա՝ արձանագրել է այն, որ իր կողմից նեկայացվող խմբակցության շարքերում քիչ չեն քաղաքականության հետ ընդհանրապես կապ չունեցող անձինք, ովքեր փաստորեն, ԱԺ-ում հայնվել են բացառապես պատահաբար, ասնեք Փաշինյանի ստվերի հաշվին:

Նշանակո՞ւմ է սա, արդյոք, որ իշխանությունները նպատակ ունեն զտում իրականացնել իրենց շարքերում: Ակնհայտ է, որ ոչ ոք չի ցանկանա սեփական ուսերին վերցնել մի այնպիսի բեռ, որից ստացվող օգուտը խիստ կասկածելի է, և ակնհայտ է նաև, որ շատ կոնկրետ մարդիկ այսօր «Իմ քայլը» խմբակցության ուսերին ուղղակի բեռ են դարձել:

Սկզբունքորեն կարո՞ղ է Ամուլսարի հարցը վերածվել իշխանության ներսում, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության շարքերում յուրատեսակ զտում իրականացնեու լավ առիթի: Վերջիվերջո փորձության ժամանակ է հայտնի դառնում՝ ով ով է, ինչ է իրենից ներկայացնում, միայն քեֆի ընկե՞ր է, թե՞ պատրաստ է նաև դժվարին ճանապարհ անցնել սեփական կուսակցության հետ միասին:

Ամեն դեպքում Փաշինյանը մտածելու տեղ հաստատ ունի, և վատ չէր լինի, եթե յուրատեսակ առերեսում կայանար անմիջապես խմբակցության ներսում. Պարզեին՝ ում հետ պետք է շարունակել քայլել, ում՝ ճամփել տուն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.