ՀԲՃ-ի կեղծ կուռքերը. ո՞ւմ են հղում կատարում բնապահպանները

Ամուլսարի շուրջ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը, որն այդպիսին է դարձել «բնապահպան» կոչեցյալների գործուն ջանքերով, շարունակում է բոլոր իմաստներով ապակայունացնել Հայաստանի Հանրապետությունը: Բանը հասել է նրան, որ որոշ դեպքերում արդեն խոսք է գնում համազգային պառակտման կամ նույնիսկ արտահերթ ընտրությունների մասին, որոնց իշխանությունները կարող են ստիպված գնալ՝ ծանր իրավիճակից մի կեպ դուրս պրծնելու համար:

Հնարավոր քաղաքական հետևանքների վերաբերյալ հնչող գնահատականներն ու վերլուծությունները գուցե մի փոքր չափազանցված են, բայց ա՛յ ներհասարակական պառակտման մասով վատթարագույն կանխատեսումները կարծես սկսում են իրականանալ՝ դատելով, օրինակ, երկու օր առաջ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում գրանցված միջադեպից. «Ամուլսարը հանք չի դառնա» գոռալով՝ կտրել են ՌԴ քաղաքացի հանդիսացող գնդեվազցու ականջը:

Այս ողջ պատմության մեջ չափազանց ուշագրավ է, սակայն, ահա թե ինչ. երբ ուսումնասիրում ես այն հիմքերը, որոնց վրա հենվելով՝ բնապահպան ակտիվիստները, ակնհայտորեն սուբյեկտիվ շահեր սպասարկելով, փորձում են մի ողջ պետության շանտաժի ենթարկել, հասկանում ես, որ գործ ունես շարքային մանիպուլյատորների հետ, որոնց խոսքերի տակ որևիցե իրական հիմք գոյություն չունի, և այն պնդումները, թե Ամուլսարի շահագործումը Հայաստանը կարող է կովկասյան Չերնոբիլի վերածել, ոչ այլ ինչ են, քան շարքային քաղաքացիների զգացմուքներն անխնա էքսպլուատացիայի ենթարկելու անբարո փորձ:

Այսպես. ինչպես հայտնի է, բնապահպանները, բայց հատկապես նրանց միջի «ասերը», որպես իրենց կասկածելի թեզի հիմնավորում, շարունակ վկայակոչում են սփյուռքահայ Հարութ Բրոնոզյանի կողմից վարձված արտասահմանյան փորձագետների եզրակացությունները: Երբ փորձում ես պարզել՝ ինչի մասին է խոսքն, այդ ինչ բնապահպաններ կամ բնապահպանական կազմակերպություններ են նման ահասարսուռ եզրահանգումների եկել, որոնցից ոմանք դիվադադար են եղել, պարզում ես՝ գործը ջուր է:

Նախ  ինքը՝ Հարութ Բրոնոզյանն, իրականում շատ քիչ կապ ունի «բնապաահպանություն» ասվածի հետ՝ ընդհանրապես. մարդը զբաղվում է սեփական արտադրության մարսողությունը բարելավող հավելումների վաճառքով: Վերջինիս պնդումները, թե ինքը զբաղվել է ջրերի մաքրմամբ, ոչնչով չեն հաստատվում:

Իր հերթին «Clear Cost Consultancy» կոչվածը, որին ակտիվորեն հղում են անում «բնապահպանները», պարզվում է, իրականում մարդ-կազմակերպություն է: Սոբոլևսկի անվամբ մեկն իր պոտենցիալ հաճախորդներին առաջարկում է աղտոտված ջրերի մաքրման իր մասնավոր խորհրդատվական ծառայությունները:

Սակայն առավել հետաքրքրական է բնապահպան ակտիվիստների կողմից վկայակոչվող մյուս կազմակերպության իսկությունը. «Buka Environmental»-ը ոչ միայն պակաս խորհրդավոր չէ իր նախորդից՝ նույնքան կասկածելի ծագմամբ, այլև ՀԲՃ-ի կողմից որպես բացարձակ հեղինակություն հռչակված ու բազմաթիվ անգամներ վկայակոչված Անն Մաեսթը՝ կազմակերպության միակ փորձագետը, պարզվում է, կաշառք տալ-առնելու հետ բավական մեծ սեր ունեցող մեկն է, ում արկածներին բավական լայնորեն անդրադարձել են համաշխարհային հեղինակավոր ԶԼՄ-ները, որոնց թվում այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք «The  New York Times»-ն ու «Reuters»:

Մաեսթը «Շեվրոն» նավթարդյունաբերական ընկերությանն անհիմն վարկաբեկելուց հետո, ինչի հետևանքով Էկվադորի բնակիչները հայց էին ներկայացրել ընկերության դեմ՝ «Շեվրոնին» ներքաշելով դատական քաշքշուկների մեջ (Էկվադորում իրականացվող ծրագրի վերաբերյալ հետազոտություն էր գրել՝ պնդելով, որ այդ ծրագիրն աղտոտում է շրջակա ջրերը), դատարանում հայտարարել էր, որ հրաժարվում է իր իսկ իրականացրած հետազոտությունից և պատասխանատվություն չի կրում դրանում տեղ գտած պնդումների համար,և սա այն բանից հետո, երբ «Շեվրոն»-ը հայտարարել էր, որ դատական հայց կներկայացնի Անն Մաեսթի կազմակերպության դեմ՝ «Շեվրոն»-ի դեմ անհիմն մեղադրանքներ ներկայացնելու և զրպարտելու համար:

Այսինքն՝ ի դեմս ՀԲՃ-ի սիրելի Մաեսթի, ով, փաստորեն, հայ բնապահպանների համար բացարձակ հեղինակություն է դարձել, գործ ունենք սովորական շառլատանի հետ, որ որևիցե պատասխանատվություն չի կրում սեփական գործողությունների, ասածների  ու արածների համար՝  մասնագիտական գործունեույթունը վերածելով առուծախի առարկայի:

Այս ամենի ֆոնին բավական ինքնատիպ արժեք է ձեռք բերում այն հարցի պատասխանը, թե ինչ հիմքերով են բնապահպանները կասկածի տակ դնում  ELARD-ի հեղինակությունը՝ հարցադրում, որին բնապահպաններից և ոչ ոք պատասխանել, իհարկե, չի կարող: Մի՞թե Elard-ի՝ համաշխարհային հռչակ վայելող ու անբասիր մասնագիտական կենսագրություն ունեցող մասնագետները մի Մայեսթ չարժեն: Ո՞ւմ են հիմարի, իսկ հաճախ նաև, թո՛ղ ներվի ասել, էշի տեղ դնում նույն ՀԲՃ-ի անդամներն, երբ հայտարարում են, թե իրենց ձեռքի տակ կան «անհերքելի հիմնավորումներ», որ Ամուլսարի շահագործման հետևանքով Հայաստաում կենսաբանական միջավայրն անխուսափելիորեն աղճատվելու է, իսկ բնությունն էլ՝ մեռնելու: Մի՞թե մանիպուլյատորներն իսկապես կարծում են, որ կարող են մոլորության մեջ գցել մի ողջ պետության ու կառավարության, մի՞թե տեղյակ չեն այն ներհայաստանյան արմտական փոփոխությունների մասին, որոնք կատարվել են Փաշինյանի գլխավորած հեղափությամբ. ծախուները ոչ մի պարագայում նոր Հայաստանում հեղինակություն չեն համարվում:

Նիկոլ Փաշինյանն, անկասկած, տեղյակ է այս ամենի մասին, անկասկած, գիտե, թե ինչի հետ գործ ունի ու թե այս իրավիճակում ինչ պետք է անել: Եթե չիմանար, օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով չէր մերկացնի «բնապահպան» կոչեցյալների փաստարկներն, իսկ նրա այդ հայտարարոթյուններն էլ այսքան չէին բորբոքի բնապահպան ակտիվիստներին, ովքեր, փաստորեն, անճարությունից ակժմ դիմում են բացահայտ տեռորի, բախումներ հրահրում ու երկիր ապակայունացնում՝շատ լավ գիտակցելով,որ ընդունակ չեն օբյեկտիվ բանավեճ վարելու,սեփական պնդումները գիտականորեն  հիմնավորելու:

Այնպես որ՝ բնապահպանների մանիպուլյացիաների առաջը պետք է  արագորեն առնվի՝ քանի դեռ շատ ուշ չէ, քանի դեռ հնարավոր է փրկել Հայաստանի պատիվը…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.