Սվիտալսկին հակազդեց Կոպիրկինին. պայքար՝ Հայաստանի համար

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, այլևս հեռացող դեսպան Պյոտր Սվիտալսկին հուլիսի 22-ի՝ ՀՀ-ում իր  դիվանագիտական առաքելությունն ամփոփող ասուլիսում ի թիվս այլ հարցերի խոսել է նաև երկրում ընթացող դատաիրավական գործընթացների մասին:

«ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին տրամադրել աջակցություն արդարադատության ոլորտում բարեփոխումների նպատակով, բայց բարեփոխումների ձևը պետք է որոշվի ինքնիշխան եղանակով ՀՀ իշխանությունների կողմից»,-հայտարարել է Սվիտալսկին՝ միաժամանակ վստահեցնելով, որ պատրաստ են  մինչև վերջ աջակցել իշխանություններին թե՛ ֆինանսապես, թե՛ բարոյապես, թե՛ սեփական փորձով՝ անկախ այն հանգաանքից, թե իշխանությունները բարեփոխումների ինչ ճանապարհով կցանկանան ընթանալ:  

Սվիտալսկու խոսքերը յուրահատուկ արժեք են ձեռք բերում հատկապես Վենետիկի հանձնաժողովի աղմկահարույց   եզրակացության ֆոնին, որն, ինչպես հայտնի է, իշխանության առանձին ներկայացուցիչների կողմից արժանացել էր տարակուսական վերաբերմունքի: Իսկ ահա վարչապետը «Ազատությանը» տված հարցազրույցում  բառացիորեն հայտարարել էր հետևկյալը. «Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական մի որոշում է եղել, որը հրապարակվել է իրենց կայքում, որոնք ասել են, որ Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը համարում են արդյունավետ, և պայմանավորվել ենք, որ էս կառուցակարգերի, օրենսդրական փոփոխությունների շուրջ պիտի խոսենք, և ես կարող եմ ասել, որ, համենայն դեպս, քաղաքական մակարդակի շփումներում և՛ Եվրախորհուրդը, և՛ Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնել Հայաստանի Կառավարությանը դատաիրավական բարեփոխումների հարցում»:

Ինչի՞ հետ կարող է կապված լինել Սվիտալսկու այսօրինակ դիրքորոշումը, որով, փաստորեն, նա մի կողմից իր հիացմունքն է հայտնում՝ իշխանությունների վճռակամության հետ կապված և աջակցում ցանկացած դեպքում, մյուս կողմից՝ բացառիկ ինքնիշխանությամբ օժտում Հայաստանին:

Ակնհայտ է, որ  եվրոպացիները, որոնց դժվար է մեղադրել ոչ պրագմատիկ լինելու մեջ, այժմ լուծում են աշխարհաքաղաքական ազդեցության խնդիր: ՌԴ դեսպանի հայտնի հայտարարություններից հետո եվրոպացիներին այլ բան չի մնում, քան սթափվել ու հաճոյախոսել Հայաստանի ինքնիշխանությունն աննախադեպ կերպով ամրապնդած Փաշինյանին՝ հույսով, որ այդ կերպ կկարողանան թուլացնել Կոպիրկինի խոսքերի ազդեցությունը:

Այսինքն՝ տվյալ պարագայում ԵՄ քաղաքական վերնախավի համար բացարձակապես էական չէ, թե Վենետիկի հանձնաժողովն ասենք ինչ եզրակացության է եկել  այս կամ այն հարցի հետ կապված իրավական տեսանկյունից. այդ վերնախավի համար էականը ստեղծված զգայուն իրավիճակից հնարավորինս նվազ կորուստներով դուրս պրծնելն է, ինչն էլ, ըստ էության, հեռացող ԵՄ դեսպանը փորձել է անել՝  միաժամանակ խորհորդ տալով իրեն լավ հիշել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.