Փաշինյանը փոխում է պետություն-հասարակություն հարաբերությունների որակը. հնարավոր դարձած անհնարինը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հուլիսի 11-ի Կառավարության նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելը, կարևոր հայտարարույամբ է  հանդես եկել՝ տեղեկացնելով՝  երեկ տեղի ունեցած դռնփակ նիստում գործադիր մարմինը հաստատել է 2020-22 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

«Կարող ենք մի քանի արձանագրում անել, որ այդ քննարկման շրջանակներում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի մեկից ՀՀ-ում տասը տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: Նաև մենք գիտենք, որ սեպտեմբերի մեկից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձերը: Ինչպես նաև որոշում կայացվեց, որ մենք կփորձենք միանգամից մեկ ծրագրի  շրջանակում լուծել 1988 թվականի երկրաշարժի արդյունքում բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են: Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ»,-մասնավորապես՝ հայտարարել է վարչապետ Փաշինյանը:

Այսպիսով՝ երկար ընդմիջումից հետո Հայաստանում բարձրացվելու են կենսաթոշակները: Այո՛, միգուցե ոմանց 10%-ն այնքան էլ չտպավորի՝ հատկապես հաշվի առնելով առկա ու ապագայում ևս շարունակվելիք գնաճի հանգամանքը, սակայն այստեղ էականն երևիթե ոչ այնքան այդ 10%-ն է, որքան՝ բաձրացման փաստն ինքնին, քանի որ գործնական ապացույցն է հանդիսանում այն բանի, որ ՀՀ կառավարության և, մասնավորապես, վարչապետի համակ ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ սոցիալական ոլորտը. նույնիսկ այս պայմաններում առաջնահերթությունը տրվում է հենց դրան:

Ի դեպ՝ միառժամանակ առաջ էլ, ինչպես հայտնի է, ՀՀ Կառավարությունը բարձրացրել էր նվազագույն աշխատավարձը՝ հասցնլով այն մոտ 70000-ի, ինչպես նաև ձեռնամուխ էր եղել առողջապահության ոլորտում մի շարք արտոնությունների սահմանմանը բնակչության որոշակի շերտերի համար: Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ թոշակների բարձրացմանն ուղղված որոշումը հանդիսանում է առավել վաղ կայացված որոշումների տրամաբանական շարունակությունը:

Մյուս կողմից՝ Փաշինյանը հայտարարել է նաև, որ տեսանելի ապագայում Հայաստանն իր ուսերից կթոթափի ևս մի չարչրկված, հնուց ժառանգություն հասած խնդիր. մեկ փաթեթի շրջանակներում մի հարվածով լուծվելու են եկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդիրները: Սա, թերևս, ոչ պակաս կարևոր որոշում է, քան նույն կենսաթոշակների կամ ուսուցիչների աշխատավարձերի բաձրացման վերաբերյալ որոշումները, քանի որ երկրաշարժից տուժած քաղաքացիները մեր հասարակության այն շերտն են կազմում, որի նկատմամբ վարվող պետական քաղաքականությունը հանդիսանում է կարևոր ինդիկատոր պետություն-յասարակություն հարաբերությունների որակի:

Կառավարության այսօրինակ որոշումները հատկապես էական են թվում այն իրավիճակի ֆոնին, որում այժմ Հայաստանը գտնվում է հատկապես արտաքին ճակատում: Մի իրավիճակում, երբ թվում էր՝ իշխանությունները բոլոր ռեսուրսները պետք է ուղղեին բոլորովին այլ ուղղությամբ՝ չեզոքացնելու գլոբալ մարտահրավերները, Կառավարությունը միջոցներ է գտնում լուծելու նաև նմանօրինակ սոցիալական նշանակության հարցեր, որ մի կողմից՝ օգուտ է բերելու հասարակությանը, մյուս կողմից, անշո՛ւշտ, ամրապնդելու է նաև իշխանությունների քաղաքական դիրքերը երկրի ներսում՝ թույլ չտալով, որ հասարակական դժգոհությունն աճի: Հասարակության խոցելի խմբերը իրենց պետության կողմից լքված պետք է չզգան, և դրան հասնելու ամենակարճ ուղին հենց այն է, որով այժմ ընթանում է Փաշինյանի կառավարությունը:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.