Հովիկ Աբրահամյանի դատաստանը

ՀՔԾ-ն տարածել է հայտարարություն, ուր, մասնավորապես, ասվում է.«ՀՀ  հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր»:

Միաժամանակ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնել է, որ ՀՀ նախկին վարչապետի ու նրա մերձավորների նկատմամբ բացահայտված որոշ փաստերով քրեական հետապնդում չի իրականացվի՝ «նկատի ունենալով, որ վերը նկարագրված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, որի կապակցությամբ հակաօրինական արարք կատարած անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին` վերը նշված հիմքերով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու խնդրանքով, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին»:

Հովիկ Աբչահամյանի ու նրան հարող անձանց վերաբերյալ ՀՔԾ տարածած տեղեկությունն ուշարավ է հատկապես հունիսի 27-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կատարած այն հայտարարության ֆոնին, թե Կոտայքի մարզի համայնքապետերից մեկն իր հողամասերի քանակով Հայաստանում երրորդ հողատերն է:

Ակնհայտ է, որ մարզպետի ակնարկը պատահականորեն չէ, որ արվել էր. դրանից մեկ օր հետո ստացվում է Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ ՀՔԾ հաղորդագրությունը՝ փաստորեն, որ վկայում է երկրում ծայր առած նոր պրոցեսի մասին. «հակաթալան» օպերացիան թևակոխում է մի նոր շրջափուլ:

Գաղտնիք չէ, թե հասարակության շրջանում ինչպիսի համբավ է վայելում Հովիկ Աբրահամյանը: Նա վաղուց վերածվել է պետական թալանի անզուգական խորհրդանիշի, ում շուրջ ընթացող իրավական պրոցեսները դարձել են ինքնատիպ ինդիկատոր՝ Փաշինյանի կառավարության՝ շատ կոնկրետ հարցերում  ցուցաբերած սկզբունքայնության աստիճանի:

Իհարկե, միայն հողերի թեման չէ, որ կախված է մնում Աբրահամյանի գլխին, և ոչ պակաս սուր է նաև նույն ոռոգման ջրին, ձկնաբուծարաններին և այլ ոլորտներին առնչվող բազմաթիվ հարցականներով հարցադրումները:

Երկրում հեղափոխության առաջին իսկ օրերից սկիզբ առած արդարության հաստատմանը միտված իրավական պրոցսները, որոնց կիզակետում են հայտնվել հասարակությանը հայտնի օդիոզ դեմքերն ու թալանչու համբավ վայելող նախկին մի շարք բարձրաստիճաններ, այս փուլում ևս շարունակվում են ու շարունակվում են նոր թափով:

Ինչ վերաբերում է կոնկրետ Հովիկ Աբրահամյանին, ապա նա այժմ ստիպված կլինի պետությանն ու հասարակությանը փոխհատուցել թալանածի գոնե մի մասը՝ միաժամանակ վերագնահատել սեփական անցալը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.