ՀՀ-ում քաղհալածյալի տիտղոսին հավակնում են Ռոբերտ Քոչարյանը և Հովհանիսյանների ընտանիքը

Ամեն անգամ երբ ՀՀ Ոստիկանությունը հանցագործության դեմ պայքարում գրանցում է նոր հաջողություններ,միանգամից որոշ լրատվամիջոցներում հայտնվում են Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին իբր թե վարկաբեկող տեղեկություններ:
Բայց քանի որ Վալերի Օսիպյանի նկատմամբ վարկաբեկիչ նյութ գտնելը գրեթե անհնար է,ապա հակահեղափոխության կողմից օգտագործվում է հին,հինգ տարվա վաղեմության և արդեն մաշված ձայնասկավառակը:
Ի՞նչն է հետաքրքիր:
Հին ձայնասկավառակը կրկին սկսվեց պտտվել,Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից,Քննական Հաշվառման բաժնի մոտ հին ռեժիմի հերթական սաբոտաժ իրականացնող՝ հերթ ծախող անձանց ձերբակալումից և մարզերում քրեական հեղինակությունների դեմ իրականացված լայնածավալ գործողություններից անմիջապես երկու օր անց:
Հավանաբար հակահեղափոխականները այդպես են ցանկանում վրեժ լուծել ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանից,համարելով նրան հեղափոխության անվտանգությունը ապահովող հիմնական հենասյուներից մեկը:
Ինչևէ անրադառնանք հին և մաշված ձայնասկավառակին,նրա բովանդակությանը և այն օգտագործողների բուն և իրական նպատակներին:
Այսպես մաշված ձայնասկավառակի բովանդակությունը վերծանել է կայքերից մեկը,այն ներկայացնեմ բառացի,առանց բառային կամ կետադրական նշանների փոփոխության՝
«Ըտեղ տուն չկա ու տղա չկա։ Սամո կոչեցյալը, ըտեղ տղա չկա։ Ես քեզ զանգել եմ, ասեմ եմ՝ արի հանդիպենք, հա՞, երեկ, էսօր, հա՞, դու հիմա վաղը գնաս, ասես Օսիպյանը տարել, ինձ պահել ա, ջղայնացել ա վրաս, գորգռացել ա»:
Ցանկացած օբյեկտիվ դիտորդի համար ակնհայտ է,որ եթե նույնիսկ զրուցակիցներից մեկը Վալերի Օսիպյանն է,ապա նա ակնհայտորեն << անհայտ անձին>> հանդիմանում է այն բանի համար,որ վերջինս տարածել է լուրեր,թե իբր թե Օսիպյանը նրան երկու երեք օր հրավիրել է իր մոտ վարչություն:Դա ակնհայտ է նաև ձայնագրառումը վերծանած անձի կողմից <<հա>> բառի վրա դրված հարցականներից:
Հարկ է արձանագրել նաև,որ չգիտես ինչու ներկայացվում է Վալերի Օսիպյանի հետ զրույցի ընդամենը 22 վարկյանը և ամբողջ խոսակցությունը չի ներկայացվում,սա էլ է հասկանալի,քանի որ ամբողջ խոսակցությունը լսելիս,վերը նշված 22 վարկյանի բովանդակությունը իմաստազրկվում է և պարզվում է ճշմարտությունը՝ որ Վալերի Օսիպյանը երբեք չի հրավիրել Սարգիս Հովհաննիսյանին իր մոտ,այլ այդ օրը վերջինիս խնդրանքով ընդունել է իր մոտ և հանդիմանել նրան իրեն վարկաբեկելու և իր մասին սուտ լուրեր տարածելու մեջ:
Հարկ է նաև նշել,որ ինքս հանդիպել եմ Սարգիս Հովհաննիսյանի հետ,որպես իրավապաշտպան,ոչ թե իմ այլ իր նախաձեռնությամբ:
Իր բառերից գիտեմ,որ ՝
Վերը նշված հին ձայնասկավառակի հետ կապված ՀՔԾ-ում գործ է քննվել և կարճվել հանցադեպի բացակայության հիմքով:
Հենց Սարգիս Հովհաննիսյանի բառերից գիտեմ,որ դեռևս 2014 թ-ին իր մայրը գործով ցուցմունք է տվել,որ Սեդրակ Օսիպյանին ինքն է դուրս տարել վիճաբանության վայրից և նրա ձեռքին դանակ չի տեսել և նրա կողմից դանակահարում կատարելու մասին տեղեկություն չունի:
Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև Սարգիս Հովհաննիսյանը:
Այս հանգամանքում առավել քան տարօրինակ է, Սարգիս Հովհաննիսյանի և իր մոր պնդումը այն մասին,որ իբր թե Օսիպյանը հորդորել է իրենց որպեսզի Սամվել Հավհանիսյանը իր վրա վերցնի իբր թե Սեդրակ Օսիպյանի կողմից կատարված դանակահարությունը,այն էլ այն դեպքում երբ քննությամբ ձեռք բերված տվյալներով և հենց Սարգիս Հովհաննիսյանի բառերից դեպքից անմիջապես հետո փախուստի է դիմել Սամվել Հովհանիսյանը,իսկ Սեդրակ Հովհանիսյանը գնացել է իրենց տուն քնելու:
Ընդ որում Սամվել Հովհաննիսյանը փախուստի է դիմել այն ժամանակ,երբ դեռ ոչ ինքը,ոչ իր եղբայրը կամ մայրը Վալերի Օսիպյանի հետ չէին հանդիպել և նրանից երևակայական հորդորը չէին լսել:
Անրադառնամ նաև Սամվել Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքին ՀՀ.Քր.Օրի 258-րդ հոդվածի 3-րդ մաս:Այս մեղադրանքը առնչվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին,նախատեսում է ազատազրկում առավելագույնը հինգ տարի և դրա վաղեմության ժամկետը հանցագործության կատարման պահից սկսած հինգ տարի է:
Ենթադրյալ հանցանքը ըստ նախաքննության Սամվել Հովհանիսյանը կատարել է 2014թ-ի հունիսի 1-ին,վաղեմության ժամկետը լրացել է 2019թ-ի հունիսի մեկին,բացի այդ առկա է 2018 թ-ի համաներումը:Այսինքն ամենամեծ ցանկության դեպքում Սամվել Հովհանիսյանին քրեական հետապնդում չի սպառնում,անկախ այն հանգամանքից Վալերի Օսիպյանը Ոստիկանապետ է թե ոչ:
Այս հանգամանքը ինքնին բացառում և իմաստազրկում է Սարգիս Հովհանիսյանի և նրա մոր այն պնդումը թե իրենք հետապնդվում են Ոստիկանապետի կողմից,որովհետև հետապնդում ուղղակի գոյություն չունի և Սամվել Հովհանիսյանին առաջադրված մեղադրանքը ենթակա է կարճման վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով:
Ավելացնեմ նաև,որ վերը նշվածը ես անձամբ բացատրել եմ Սարգիս Հովհանիսյանին և նրա մորը,առաջարկել եմ նրանց տրամադրել անվճար իրավական օգնություն,բացատրել եմ,որ մաքսիմում մեկ ամսվա ընթացքում Սամվել Հովհանիսյանի վրայից վերը նշված հիմքերով քրեական հետապնդումը կդադարեցվի սակայն վերջիններս հրաժարվել են իմ օգնությունից հետևյալ պատճառաբանությամբ՝
Սարգիս և Սամվել Հովհանիսյանների մայրը հայտարարեց,որ իրենց նպատակը Սամվել Հովհանիսյանի արդարացումը չէ ,այլ ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կողմից հետապնդվելու պատճառաբանությամբ ստանալ Եվրոպական երկրներից որևիցէ մեկում քաղաքական ապաստարան,որ իր տղան Սամվել Հովհանիսյանը կրկին նույն հիմքով ՌԴ-ից դիմելու է ՀՀ Քաղաքացիությունից հրաժարվելու և քաղաքական ապաստարան խնդրելու նպատակով:
Չէի անրադառնա այքան մանրամասն այս թեմային եթե վերը նշված գործողությունները չվարկաբեկեին Հայաստանի Հանրապետությունը:
Փաստացի Հովհանիսյանների ընտանիքը Եվրոպական երկրում քաղաքական ապաստարան ստանալու նպատակով պատրաստ են միջազգային ատյաններում վարկաբեկել Հայաստանի Հանրապետությունը,Վարչապետին և Հեղափոխությունը:
Չգիտեմ նրանք գիտակցում են թե ոչ,որ դարձել են խաղալիք հակահեղափոխության ձեռքին:
Հարկ է նաև արձանագրել ,որ այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղհալածյալի տիտղոսին հավակնում են Ռոբերտ Քոչարյանը և Հովհանիսյանների ընտանիքը:
Իրոք որ Հեղափոխության թավիշը շատերին է զրկել իրականության ընկալումից,զարմանալի է որ դեռ կան մարդիկ,որ իրենց նեղ անձնական շահի համար պատրաստ են վարկաբեկել Հայաստանի Հանրապետությունը:

Արտակ Գալստյան

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.