Հրայր Թովմասյանի թթվածինը. ի՞նչ է ասել դեսպանը ՍԴ նախագահին

Հայտնի է դարձել, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը  հունիսի 19-ին  ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Ինչպես նշվում է, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խնդիրներին և այլն։ 

Հանդիպումն այս, թեևս, ուշագրավ է մեկ այլ իրադարձության ֆոնին. դրանից առաջ ԱԺ փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայների 99 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվել էր Վահե Գրիգորյանը, ով, փաստորեն, այժմ դիտարկվում է որպես Հրայր Թովմասյանի հիմնական մրցակից, և ով, նույնպես անվիճելի իրողություն է, հիմնականում ասոցացվում է  Արևմուտքի հետ:

Գրեթե կասկած չկա, որ Կոպիրկինի նախաձեռնությունը պայմանավորված է հենց վերոհիշյալ իրադարձությամբ, քանի որ ռուսներն, ըստ էության, ինչ-որ վտանգ են զգացել, ինչը, թերևս, բնական է, քանի որ Ռուսաստանի հետ Գրիգորյանին գործնականում ոչինչ չի կապում այն դեպքում, երբ Մոսկվան հետհեղափոխական Հայաստաում խնդիր ունի ազդեցության պահպանման իշխանութան անխտիր բոլոր ճյուղերում՝ հատկապս դատակաիրավական համակարգում ծայր առած տեկտոնական տեղաշարժերի ֆոնին:

Դեսպանն, Քոչարյանի հետ հանդիպմանն օրինակով, ըստ էության, իր աջակցությունն է փորձել հայտնել Թովմասյանին, ով փաստացի հայտնվել է անօրինակ ճնշումների վտանգի տակ: Կոպիրկինն, եթնադրելի է, կոչ է արել Թովմասյանին չհանձնվել ու տեղիք չտալ վերահաս ճնշումներին, որոնք ժամանակի հետ մեկտեղ միայն մեծանալու են: Այսինքն՝ Մոսկվան հին համակարգին փորձում է որոշակի իմունիտետ հաղորդել՝ դրանում տեսնելով Հայաստանի վրա ազդեցություն պահպանելու հնարավորություն, ինչը, թերևս, անհեռատես բան է, քանի որ պայմանավորվել պետք է նորերի հետ, հարկ է նայել ապագային, այլ ոչ թե ամեն գնով անցյալը բերել ներկա՝ անցյալ, որից հայ հասարակոթյունը կտրականապես հրաժարվել է:

Քոչարյան-Կոպիրկին հանդիպմանը հետևեց իշխանւթյունների կտրուկ արձագանքը: Հետաքրքիր է՝ Թովմասյան-Կոպիրկին հանդիպումն է՞լ է իշխանություններին ստիպելու անհանգստանալ կամ որոշակի հետևություններ անել…

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.