«Ֆեյսբուքի» հույսին. ո՞ւր են «բնապահպանների» բազմահազար աջակիցները

Ինչպես հայտնի է, վերջերս ՀԲՃ-ն Ամուլսարի հանքի շահագործման դեմ ուղղված ակցիաներ էր կազմակերպել Վայոց Ձորի մարզում՝ փորձելով խնդրի շուրջ սեփական տեսակետը հիմնավորել հնարավորինս շատ մարդ հավաքելով ու ցույց տալով, որ Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող մարդկանց թիվը կազմում է գերակշիռ մեծամսնություն և որ հատկապես Ջերմուկի, Կեչուտի, Գնդեվազի և, առհասարակ, Վայոց Ձորի մարզի բնակչության ջախջախիչ մեծամասնությունը դեմ է հանդես գալիս «Լիդիան Արմենիայի» ծավալած գործունեությանը:

«Հայաստանի բնապահպանական ճակատը» «Ֆեյսբուք» սոցիալկան ցանցում, պարզվում է՝ հիմա էլ սկսել է մարդահավաք անցկացնել՝ հույսով ստանալու այդ թվում և երևանցիների աջակցությունը՝ գալու և Ամուլսարում հերթապահություն անցկացնելու, ՀԲՃ-ին աջակցելու:

«Կարևոր է, որ այս ծանր պահին մենակ չթողնենք Ամուլսարի պահապաններին և հնարավորինս համախմբվենք»,-մասնավորապես՝ ասված է ՀԲՃ-ի հայտարարության մեջ:

Իհարկե, մարդահավաք կազմակերպելը յուրաքանչյուրի գործն է և իրավունքը, սակայն, կոնկրետ այս դեպքում սույն ակցիան բավական լուրջ հարցեր է առաջ բերում՝ կապված հատկապես բնապահպանների կողմից պարբերաբար հնչեցվող այն հայտարարությունների հետ, որ իրենց աջակցում են ոչ միայն Վայոց Ձորում, այլև ողջ հանրապետությունով մեկ և որ իրենք ընդամենը ժողովրդի խոսքը տեղ հասցնողի գործառույթներ են իրականացնում:

Հարցը հետևյալն է՝ եթե  աջակիցների պակաս բնապահպաններն իսկապես չունեն, եթե Ջերմուկի, Կեչուտի ու Գնդեվազի ազգաբնակչության ջախջախիչ մեծամասնությունն իսկապես իրենց հետ է, ապա ինչո՞ւ են լծվել սոցիալական ցանցի միջոցով մարդ հավաքելու գործին, արդյոք սա չի՞ վկայում այն մասին, որ  իրականում գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ, երբ հայտարարվում է բազմահազար աջակիցների ու գաղափարակիցների առկայության մասին այն դեպքում, երբ ասենք նույն բազմահազարանոց Ջերմուկից, Կեչուտից ու Գնդեվազից բնապահպանների կազմակերպած վերջին ցույցերին մասնակցածների  թիվը փաստացի չէր գերազանցում հարյուրը: Ո՞ւր են այն բազմահազարներն, ովքեր պետք է որ մատի մեկ շարժումով հայտնվեին Ամուլսարում ու օրնիբուն հերթապահեին այնտեղ՝ լսելի դարձնելու իրենք իրենց  բնապահպան հռչակածների ձայնը:

Փաստորեն՝ մարդկանց հույսը մնացել են երևանցիները…

Այս ամենն իրավունք է տալիս պնդելու, որ ՀԲՃ-ի կողմից պարբերաբար հնչեցվող թվերը  ոչ այլ ինչ են, քան ցանկալին իրականության տեղ մատուցելու փորձ, թե իբր Ամուլսարի շահագործման դեմ  հանդես են գալիս ոչ միայն շրջակա բնակավայրերի բոլոր բնակիչներն, այլև հայաստանյան հասարակության գերակշիռ մասը: Այնինչ պրակտիկան անքննարկելիորեն ապացուցում է, որ Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկողների իրական թիվը չի գերազանցում մի քանի տասնյակը, այսինքն՝ ճիշտ այնքան, որքան ՀԲՃ վճարովի ակտիվիստների թիվն է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.