ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժովի պաշտոնական կայքում տեղադրվել են ՀՀ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ներկայացնում ենք ստորև.

Արարատի մարզի Սիս համայնքում ընտրացուցակներում ընդգրկված 1149 հոգուց  քվեարկությանը մասնակցել է 677 մարդ։ Գործող համայնքապետ Հայկ Մելքոնյանը ստացել է 386 քվե, Լեռնիկ Թարխանյանը՝ 223 քվե, Սիրանուշ Աղաջանյան՝ 48:

Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2394 հոգուց քվեարկությանը մասնակցել է 1113 մարդ։  Համայնքապետի պաշտոնակատար Արման Պետրոսյանը ստացել է 623, Դալօղլանյան Բաբկենը՝ 141, Դավթյան Աշոտ Սերյոժայի՝ 153, Եփրեմյան Արտյոմ Գագիկի՝ 170։

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ընտրացուցակում ընդգրկված 2310 հոգուց քվեարկությանը մասնակցել է 1172 մարդ։ Համայնքի ղեկավար է ընտրվել միակ թեկնածուն՝ Վահագն Ալավերդյանը, որը ստացել է 1065 ձայն:

Լոռու մարզի Շենավան համայնքում ընտրացուցակում ընդգրկված 350 հոգուց քվերակությանը մասնակցել է 216 մարդ։  Համայնքի ղեկավարի պաշտոնակատար, «ՔՊ» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Դունամալյանն ստացել է 64 ձայն: Նրան հաղթել է գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Մխիթար Մխիթարյանը՝ ստանալով 104 քվե, իսկ Նարեկ Աբրահամյանը ստացել է 45 ձայն:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ընտրողների ցուցակում ընդգրկված 44 519 հոգուց քվեարկությանը մասնակցել է 18 176 մարդ։ Աբովյանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվել է գործող քաղաքապետ Վահագն Գրիգորյանը:

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8453 քվե:

Նրա հիմնական մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն: Գրիգորյան Սասունը ստացել է 731 քվե, Ղազարյան Արթուրը՝ 139, Մկրտչյան Մանուկը՝ 435։

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ընտրացուցակում ընդգրկված 4 585 հոգուց քվեարկությանըմասնակցել է 2 361 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Վարդան Պողոսյանն վերընտրվել է՝ ստանալով 789 ձայն: Նաղաշ Հակոբյանը ստացել է 678 ձայն, Իսպիրյան Մակիչը՝ 389, Սարգսյան Սերոբը՝ 111,  Սաֆարյան Ուրարտուն՝ 198, Սուքիասյան Տիգրանը՝ 156։

Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2039 հոգուց քվեարկությանը մասնակցել է 797 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է անկուսակցական Արտաշես Մխիթարյանը՝ ստանալով 523 քվե: Բաբիկ Հակոբյանի օգտին քվեարկել է 255 ընտրող:

Լոռու մարզի Ղուրսալ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 384 հոգուց քվեարկությանը մասնակցել է 194 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Մհեր Մինասյանն ընտրվել է՝ ստանալով 183 ձայն: Արտյոմ Մարտիրոսյանի օգտին քվեարկել է 8 ընտրող:

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 658 հոգուց քվեարկությանըմասնակցել է 394 մարդ։ Համայնքի գործող ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Կարապետյանը վերընտրվել է՝ ստանալով 201 քվե: Տիգրան Արշակյանը ստացել է 186 քվե։

Շիրակի մարզի Անուշավան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1550 հոգուց քվեարկությանը մասնակցել է 911 մարդ։ Համայնքի գործող ղեկավար Երվանդ Հակոբյանի օգտին քվեարկել է 519 ընտրող, Համբարձում Ալեքսանյանն ստացել է 374 ձայն:

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1159 հոգուց քվեարկությանը մասնակցել է 628 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է գործող համայնքապետ Ավետիք Մխիթարյանը՝ ստանալով 384 ձայն, Սայադ Ալմաստյանը ստացել է 234 քվե:

Սյունիքի մարզի Գորայք համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1408 հոգուց քվեարկությանը մասնակցել է 1071 մարդ։ Աղաջանյան Աշոտը ստացել է 531, Գրիգորյան Արտյոմը՝ 515, Մկրտչյան Մանուչարը՝ 13:

Լոռու մարզի Քարաձոր համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 322 հոգուց քվեարկությանը մասնակցել է 176 մարդ։ Համայնքի ղեկավար է ընտրվել «ՔՊ» կուսակցության ներկայացուցիչ Հրանուշ Ռոստոմյանը՝ ստանալով 75 ձայն: Հովակիմյան Խաչատուրը ստացել է՝ 65, Սարգսյան Վալենտինը՝  34 ձայն։

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 817 հոգուց քվեարկության մասնակցել է 531 մարդ։ Համայնքի ղեկավար է ընտրվել Միհրան Հովհաննիսյանը՝ ստանալով 331 քվե: Ալեքսան Սարիբեկյանը ստացել է 195 քվե:

Արմավիրի մարզի Ապագա համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 1495 հոգուց ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 921 մարդ։ Համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Պետրոս Ավագյանը՝ ստանալով 612 քվե, Մանուկյան Գրիգորը՝ 164, Մելիքյան Գևորգը՝  130։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.