Գագիկ Հարությունյանը գնաց. հաջորդը Հրայր Թովմասյա՞նն է

Շատերի համար անակնկալ կերպով հայտնի է դարձել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել՝ այլևս նպատակահարմար չհամարելով իր հետագա աշխատանքը ԲԴԽ նախագահի ու խորհրդի անդամի կարգավիճակներում:

«Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ` հատկապես միջազգային մասնագիտական գործակցության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար` ի բարօրություն ժողովրդի»,– մասնավորապես՝ ասված է հրաժարականի դիմումում:

Գագիկ հարությւնյանի հրաժարականի դիմումն, ի դեպ, փաստացի հաջորդում է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին: Ճիշտ է՝ առաջին հայացքից կարող է  թվալ, թե այս այս երկու հրաժարականները միմյանց հետ որևիցե կապ չեն կարող ունենալ, սակայն ակնհայտ է, որ դրանց միջև առկա է չերևացող, բայց իրական ու խորքային  ընդհանրություն. հին իշխանություններին սպասարկած պաշտոնյաները, որոնց գործունեության վերաբեյալ հասարակության շրջանում երկար տարիներ առկա են եղել ու են հիմնավորված կասկածներ, մեկը մյուսի հետևից,փաստորեն, հեռանում են, և հարցը հիմա, թերևս, այն է, թե ով կլինի հաջորդը:

1in.am-ին տված հարցազրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով դատաիրավական համակարգոմ ընթացող պրոցեսներին, համոզմունք էր հայտնել՝ ավելի պարկեշտ կլինի, որ ԲԴԽ և ՍԴ նախագահները հեռանան. իրենց ոչինչ չի փրկի:

Այս հայտարարությունից ժամեր անց, փաստորեն, հայտնի դարձավ Հարությունյանի հրաժարականի մասին, ինչը ստիպում է ենթադրել, որ այդ հրաժարականը հետևանք է իշխանություններից համակարգին հղված կոնկրետ ուղերձի:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարելի՞ է, արդյոք, ենթադրել, որ հաջորդ աղմկահարույց հրաժարականը ներկայացնելու է Հրայր Թովմասյանն, ով, անկախ իր կամքից, հայտնվել է բուռն ու ճակատագրական զարգացումնեի կիզակետում՝ կապված Քոչարյանի գործի հետ:

Ալեն Սիմոնյանի խոսքերից կարելի է  եզրակացնել, որ իշխանությունները կատեգորիկ կերպով չեն վստահում Հրայր Թովմասյանին՝ նրան, նույն Գագիկ Հարությունյանի հետ միասին, համարելով նախորդ իշխանությունների սպասարկու, ով, փաստորեն, ընդունակ չէ ադապտացվելու նոր իրողություններին. այդ առումով իշխանությունների մոտ առկա է առնվազը լրջագույն թերահավատություն:

Մյուս կողմից, ինչպես հայտնի է, ցանկացած պաշտոն ու առավել ևս ՍԴ նախագահի պաշտոնը չափազանց համեղ պատառ է ցանկացած մեկի համար, և այդ պատառից հրաժարվելու գործընթացը երբեմն կարող է այնքան էլ հարթ չստացվել: Հրայր Թովմասյանը պատրա՞ստ է ի նշան նոր իշխանւթյունների հանդեպ ունեցած լոյալության, կրկին փակի տակ առնել Ռոբերտ Քոչարյանին, թե՞ դա այն գինն է, որը վճարել Թովմասյանը չի կարող նույնիսկ այն դեպքում, երբ Քոչարյանի նկատմամբ արդարադատության իրականցումը պահանջն է ոչ այնքան իշխանությունների, որքան նրանց թիկունքին կանգնած  ժողովրդի: Եթե այդպես է, ապա Թովմասյանն ինքը պետք է հետևություններ անի…

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.