Սանասարյանի կինը հակադարձել է Ալեն Սիմոնյանին

Դավիթ Սանասարյանի կինը՝ Սոնա Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մի շարք պաշտոնյաների՝ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին մեկնաբանություններին:

«Քանի դեռ որոշ պաշտոնատար անձիք շարունակում են խախտել անմեղության կանխավարկածը և անուղղակի կերպով մեղադրում Դավիթ Սանասարյանին ես շարունակելու եմ պատասխանել նմանատիպ գրառումներով։ Ու թող այսօր Դավիթին չակերտավոր ընկեր համարողները հիշեն թե ինչպես էր իրենց ընկեր Դավիթը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնում նրանց հաշվին հնչեցված բացասական կարծիքներին, ինչպես էր բարձրացնում նրանց հասարակության աչքերում։ Այ այսպիսի պահվածքն է խոսում ընկերության մասին ոչ թե ...»,-գրել է Սոնա Հովհաննիսյանը:

Նա մեկնաբանություն է գրել ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ասածների վերաբերյալ, որտեղ Սիմոնյանն անտրամաբանական էր համարել Դավիթ Սանասարյանի մեղադրանքի շինծու լինելու մասին նրա փաստաբանի հայտարարությունը:

«Տրամաբանությունից պիտի խոսա այն անհատը ում մոտ գոնե տրամաբանության նշույլներ կան դու, ցավոք սրտի, հեռու ես թե՛ իրականությունից և թե՛ տրամաբանությունից»,-գրել է նա։

Ինչպես հայտնի է,  Ալեն Սիմոնյանն աբսուրդ էր համարել Սանասարյանի փաստաբանի հայտարարությունը՝հայտարարելով..«Դա աբսուրդ է, ՀՀ-ում գործ չեն սարքում: Կարծում եմ՝ այդ փաստաբանը հին տրամաբանության մեջ է մնացել՝ փորձելով պաշտպանել: Առավել եւս այս փուլում, դեռ գործին չծանոթացած, դեռ դատավարությունը չի էլ սկսվել, ասել՝ գործը շինծու է, դա ասվում է ուղղակի ապագայում որեւէ մարտավարություն կառուցելու համար»: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.