Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, բայց.... Միրզոյան

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, բայց որևէ կապ չունի նոր Հայաստանում որևէ մեկի ընկերը լինել կամ չլինելը, դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: 

Հարցին, թե Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելը որքանո՞վ կազդի հեղափոխության վարկանիշի վրա, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես ձեռնպահ կմնայի որևէ մեկնաբանությունից՝ հաշվի առնելով, որ քննություն է ընթանում: Ցանկացած պարագայում հեղափոխության վարկանիշը միայն կավելանա»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.