Հիմա ոստիկանության բաժանմունքում անձին խոշտանգելու դեպքերը համատարած բնույթ չեն կրում․ Արտակ Զեյնալյան

Ոստիկանության բաժանմունքում անձին խոշտանգելու դեպքերը հիմա համատարած բնույթ չեն կրում։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Միևնույն ժամանակ նա չհերքեց, որ ՀՀ-ում այս ոլորտի հետ կապված կան լրջագույն խնդիրներ, բայց նախարարն այդ խնդիրների կարգավորումը տեսնում է օրենսդրական փոփոխություններով։

«Կան լրջագույն խնդիրներ, որոնք օրենսդրական կարգավորման նպատակ ունեն՝ խոշտանգումերի կանխարգելման և իրավակիրառական պրակտիկայի նպատակով։ Հիշում եք՝ հիշատակեցի Եվրոպական դատարանի առաջին վճիռները, որոնք կայացված էին ՀՀ-ի դեմ, որտեղ արձանագրված էին փաստեր, որոնք այսօրվա երիտասարդ իրավաբաններն ու իրավապաշտպանների մոտ զարմանք են առաջացնում, որ ոստիկանական բաժանմունքում նման իրավիճակ է եղել»,- ասաց նա։

Զեյնալյանի խոսքով՝ կառավարությունը հանդես է գալու օրենսդրական նախագծով, որպեսզի բացարձակ արգելք հանդիսացող իրավունքն իրականում երաշխավորված ու ապահոված լինի։

«Սա մշտապես կատարելագործվող ոլորտ է, միջազգային իրավունք էլ միշտ նոր լուծումներ է գտնում՝ ապահովելու այդ իրավունքը»,- ընդգծեց Արտակ Զեյնալյանը։

Սակայն նախարարը չի կարող երաշխավորել, որ ոստիկանության բաժանմունքում հետայսու մարդ չի խոշտանգվի, քանի որ կան օրենսդրական խնդիրներ: 

«Քրեականացված է խոշտանգումը, բայց ձևակերպումների հետ կապված կատարելագործման տեղ ենք տեսնում, նաև՝ ՄԱԿ-ի կոնվենցիային և ՄԻԵԴ իրավական դիրքորոշումներին  համապատասխանեցնելու»,- շարունակեց Արտակ Զեյնալյանը։

Ինչ վերաբերում է տարեց կնոջ սպանության կասկածանքով բերման ենթարկված Էդգար Ծատինյանի մահից հետ բարձրացած աղմուկին, որ նրանք ծեծել են ոստիկանության բաժանմունքում, ինչն էլ Ծատինյանի մահվան պատճառ է դարձել, Արտակ Զեյնալյան ասաց, թե այս անունն իրեն ոչինչ չի ասում, քանի որ դեպքին ծանոթ չէ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.