ԵԽԽՎ զեկույցը փողերի լվացման դեմ միջազգային պայքարի կոչ է անում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախօրեին 57 կողմ, 9 դեմ, 5 ձեռնպահ ձայնով ընդունել է  «Լվացքատուն. ի պատասխան կազմակերպված հանցագործության, կոռուպցիայի և փողերի լվացման դեմ միջազգային պայքարի հարցում ստեղծված նոր մարտահրավերների» զեկույցը:

ԵԽԽՎ-ն խորը մտահոգություն է հայտնել Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում փողերի լվացման ծավալների, մասնավորապես,  «Գլոբալ լվացքատուն», «Ադրբեջանական լվացքատուն» և «Տրոյկա լվացքատուն» անվանումներով վերջերս հայտնի դարձած օրինակներով, և կոչ է արել բարելավել ազգային մեխանիզմներն ու միջազգային համագործակցությանը` դրա դեմ պայքարելու համար:

Մարտ Վան դե Վանի (Նիդեռլանդներ)  զեկույցի հիման վրա ընդունված բանաձևում Վեհաժողովը նշել է, որ այս «լվացքատներն» ընդգրկել են մեծ գումարներ հարուստ գործարարներից, կազմակերպված հանցագործներից և բարձրաստիճան պաշտոնյաներից:

Խորհրդարանականները նշել են, որ «Գլոբալ լոնդրոմատն» ընդգրկել է կոռումպացված մոլդովացի դատավորներին, որի արդյունքում նվազագույնը 21մլրդ դոլար կամ առավելագույնը 80մլրդ դոլար Ռուսաստանից անօրինական կերպով փոխանցվել է ամբողջ աշխարհում տարբեր ստացողների։   «Տրոյկա Լոնդրոմատով», ըստ զեկույցի, 4.6մլրդ դոլար է փոխանցվել Ռուսաստանից դուրս պետական իշխանությանը մոտ գտնվող մարդկանց, իսկ «Ադրբեջանական լոնդրոմատով», որը  նպաստել է նաև խորհրդարանական վեհաժողովում կոռումպացված գործունեությանը, Ադրբեջանից դուրս է բերվել 2.9մլրդ դոլար: Նշվում է, որ այս դեպքերից ոչ մեկը ազգային իշխանությունների կողմից  պատշաճ քննության չի ենթարկվել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.