ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրություն է կատարվում Նորագավիթի ավտոմաքսատանը տեղի ունեցած դեպքի առիթով

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրություն է կատարվում Նորագավիթի ավտոմաքսատանը տեղի ունեցած միջադեպի առթիվ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելության ժամանակ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատվելու կարգադրություն տվեց:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: «Օրենքը նախատեսում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կոնկրետ պաշտոնատար անձի գործողությունների վերաբերյալ կարող է գնահատականներ հնչեցնել բացառապես փաստերի բազմակողմանի և օբյեկտիվ քննարկումից հետո՝ ըստ ընթացակարգի համապատասխան արդյունքի: Ներկայում Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն»,-ասացին գրասենյակից:

Հիշեցնենք, որ մաքսակետի սենյակներից մեկում եռագույն դրոշը կեղտոտ էր և պատին էր հենած, ինչը վրդովեցրեց վարչապետին:

«Աշխատավարձդ կծախսես, դրոշը կդնես գլխավերևում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ: Դրանց կանգնելու ձևը, հագուկապը... ոնց որ քուչում լինեն: Լավ ա չեն պպզել: Ի՞նչ կապ ունի, որ վարձակալած տարածք է: Որ գնում ենք վարձով տանն ապրելու, ասում ենք՝ ոչինչ, թող խոզանո՞ց լինի»,- ասաց վարչապետն աշխատակցին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.