Մենք կմեծացնենք մեր ռազմական հզորությունը.Ալիև

Ադրբեջանը հակված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, սակայն կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը: Այս մասին հայտարարել է  Իլհամ Ալիևը:

«Մենք փորձում են հակամարտությունը կարգավորել քաղաքադիվանագիտական և խաղաղ ճանապարհով, սակայն դրա հետ մեկտեղ մենք կմեծացնենք մեր ռազմական հզորությունը»,- հայտարարել է Ալիևը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ ձեռք կառնվեն բոլոր հնարավոր միջոցները:

Նախագահի խոսքով՝ ռազմական և տնտեսական ներուժն ամրապնդում են Ադրբեջանը, և երկրի իշխանությունները մտադիր են շարունակել այդ ուղղությամբ հետևողական քաղաքականությունը:

Ալիևը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության շրջանակներում Հայաստանի հետ ապրիլյան բախումները ցույց տվեցին, որ «Ադրբեջանն ունակ է ռազմական ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը»՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ իրենց հիմնական նպատակը հակամարտության կարգավորումն է:

«Տարածքների «ազատագրումից» հետո մենք կվերակառուցենք պատերազմի հետևանքով ոչնչացված քաղաքները և դրանց նոր կյանք կհաղորենք»,- եզրափակել է Ադրբեջանի ղեկավարը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.