Արմեն Սարգսյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ

Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով Հորդանանի Հաշիմյան Թագավորությում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ 

Կարևորելով ՄԱԿ-ի հետ մեր երկրի համագործակցությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է կազմակերպության և դրա կառույցների աշխատանքներում։ «Ունենք բավականին ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն, նաև մեծ ցանկություն այն ավելի ինտենսիվ դարձնելու հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի շրջանակներում»,-նշել է նախագահը։ 

Անտոնիո Գուտերեշի հետ։ Կարևորելով ՄԱԿ-ի հետ մեր երկրի համագործակցությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է կազմակերպության և դրա կառույցների աշխատանքներում։ «Ունենք բավականին ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն, նաև մեծ ցանկություն այն ավելի ինտենսիվ դարձնելու հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի շրջանակներում»,-նշել է նախագահը։ Արմեն Սարգսյանն ընդգծել է նաև Անտոնիո Գուտերեշի մեծ ներդրումը Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի գործունեության մեջ, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է եղել երկար տարիներ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ում և դրա կառույցների շրջանակներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։ 


 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.