«Ժառանգությունն» ավելի շուտ դարբնոց է, քան կուսակցություն, եւ չի ձգտել աթոռի տիրանալ.րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը այս ուժի 12-րդ համագումարից հետո կուսակցության լրագրողների հետ զրույցում ասել է, որ առաջիկայում հանրությունը կտեսնի  ավելի ակտիվացված «Ժառանգություն»: Հովհաննիսյանի խոսքերով՝ «Ժառանգությունն» ավելի շուտ դարբնոց է, քան կուսակցություն, եւ չի ձգտել աթոռի տիրանալ: 

Խոսելով ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումից՝ Հովհաննիսյանն ասաց. «Մադրիդյան սկզբունքները մեռելածին են, բայց արդեն նոր իրողություններում պետք չէր լինի դիվանագիտական օրակարգում, դա ակնհայտ է: Հայաստանը պետք է  ճշգրտի՝ ինչպե՞ս է դիտարկում Արցախը՝ Հայաստանի՞ կազմում, թե՞ որպես անկախ պետություն»: Հովհաննիսյանի կարծիքով՝ արդեն հասունացած է Մադրիդյան սկզբունքներից ամբողջովին հրաժարվելը: 



Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.