«Ժամանակ». ԲՀԿ-ն Էջմիածնի քաղաքապետի կին թեկնածու ունի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստանը» Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում կարող է պաշտպանել Սուսաննա Նազարյանի թեկնածությունը, ով Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է: Սուսաննա Նազարյանը հայտնի է նրանով, որ Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն աշխատած ժամանակ սուր հակասության մեջ էր այն ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ և ի վերջո՝ դատական կարգով կարողացավ հասնել իր աշխատանքից ազատման հրամանի չեղարկմանը ու վերականգնվեց աշխատանքի: Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ներկայիս պաշտոնակատարը ևս կին է՝ Դիանա Գասպարյանը, ով այդ պաշտոնին նշանակվել է նոր իշխանությունների կողմից՝ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո»,-գրում է թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.