Բաժին : Մշակույթ
Հայաստանի պատմության թանգարանում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը
Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:
«Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ, և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը:
Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,-գրել է նախարարը: