«Ժամանակ». Ովքե՞ր են ԱԻՆ-ում չարաշահումների գործով ձերբակալված նախկին պաշտոնյաները. նրանց անունները գաղտնի էին պահվում

«Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունե­ցած բացահայտումները կարող են հերթական սկանդալի պատ­ճառ դառնալ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն չարաշահումներ է հայտնաբերել նաև Արտակարգ իրավիճակների նախարարությու­նում: Կա հարուցված քրեական գործ, որով կան ձերբակալված նախկին պաշտոնատար ան­ձինք, որոնց անունները գաղտնի են պահվում: «Ժամանակ»-ի տե­ղեկություններով՝ ձերբակալ­վածների թվում է ԱԻՆ նախկին փոխնախարար Համլետ Աբրա­համյանը, ով հայտնի է նաև «տառական» մականունով: «Տա­ռականը» ԱԻՆ-ում էր հայտնվել դեռևս ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանի ժամանակ: Երիցյանը Աբրահամյանին իր հետ ԱԻՆ էր տարել Ոստիկանու­թյան 6-րդ վարչությունից: Մեզ հասած տեղեկություններով՝ ձերբակալված հաջորդ պաշտո­նյան ԱԻՆ աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանն է: Նա այդ պաշտո­նում էր 2016 թվականի հոկտեմ­բերից և ազատվեց այս տարվա մայիսի 17-ին կառավարության որոշմամբ: Նույն տեղեկություն­ների համաձայն՝ ձերբակալվել է նաև ԱԻՆ ֆինանսական վարչու­թյան նախկին աշխատակցուհի»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.