«Ժամանակ». Աշխատանքային խմբի առաջարկ­ներն ընդհանրապես կարող են հաշվի չառնվել Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնա­կան տարբերակում

«Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքում փո­փոխություններ իրականացնե­լու նպատակով ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրամանով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հերթա­կան նիստը: Խորհրդարանա­կան չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված այս հանձնաժողովում քննարկ­վել են տարբեր առաջարկներ, պատգամավորները տեսակետներ են արտահայտել դրանց վերաբերյալ, սակայն այդպես էլ անհայտ է մնացել այն հարցի պատասխանը, թե ինչ մեխա­նիզմ կա, որ այդ առաջարկու­թյունները կընդգրկվեն Ընտրա­կան օրենսգրքի նախագծի մեջ: Ավելին՝ այնպիսի տպավորու­թյուն է, որ այս աշխատանքային խումբն աշխատում է ավտոնոմ ռեժիմում՝ կտրված լինելով Ընտրական օրենսգրքի փոփո­խությունների կառավարական հանձնաժողովից, և դրա կող­մից ներկայացված առաջարկ­ներն ընդհանրապես կարող են հաշվի չառնվել Ընտրական օրենսգրքի նախագծի վերջնա­կան տարբերակում»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.