Շղթայական ավտովթար Տավուշի մարզում. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ հունիսի 21-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Վարդան Մ.-ի վարած Mercedes մակնիշի 100 AF 61 համարաիշի, 43-ամյա Աշոտ Թովմասյանի վարած ЗИЛ ММЗ-45021 մակնիշի 34 DՏ 663 համարանիշի, Դիլիջանի բնակիչ, 46-ամյա Արտակ Բաղմանյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 35 ԼQ 018 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-y, վթարի հետևանքով Ա. Թովմասյանի ուղևոր, Հրազդանի բնակիչ, 52-ամյա Անդրե Խնկոյանը, Ա. Բաղմանյանի ուղևորներ, 25-ամյա Սերգեյ Սարգսյանն ու 25-ամյա Գուրգեն Ղալեչյանը, ովքեր Դիլիջան քաղաքի բնակիչներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մեկնաբանություններ