Նպատակաուղղված գործողությունները զուտ աշխատանքի էֆեկտիվությունը բարձրացնելու համար են, որևէ վենդետա չկա. առողջապահության նախարար (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձավ, իր իսկ խոսքով, համակարգում կատարվող բարեփոխումներին հաջորդած աղմուկներին: Նա շեշտեց, որ որևէ վենդետա չկա, նպատակաուղղված գործողությունները աշխատանքի էֆեկտիվությունը բարձրացնելու համար են: «Մարդիկ կարծում են՝ իրենց զբաղեցրած պաշտոնն իրենց սեփականությունն է, և երբ փորձում ես ինչ-որ գործողություն կատարել, օրինակ՝ մարդուն նույնիսկ ավելի բարձր պաշտոնի տանել կամ այլ աշխատանքի խնդրել գնալ կամ ազատել, դա ընկալում են անձնական կյանքի նկատմամբ, սեփականության նկատմամբ ոտնձգություն»,-ասաց նա և օրինակ բերեց, որ Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենին առաջարկել է իր խորհրդականի պաշտոնը: «Ինչը նշանակում էր, որ նա պետք է ազատվեր նախկին պաշտոնից, առաջարկել եմ խորհրդական հիմա, ապագայում ավելի բարձր պաշտոնի անցնելու նպատակով, նույնիսկ՝ փոխնախարար:
Նա կարծես համաձայնել էր, սակայն հետո մտափոխվել է»,-ասաց նախարարը և բացատրեց, թե պարզվում է՝ անձնակազմը ևս դեմ է:
«Չուզենալով փոխել ստատուս քվոն, որը որոշների համար առավոտ 10-ին գալ և 3-ին տուն գնալն էր, և անհասկանալի էր՝ ինչով են զբաղվել՝ կազմակերպում են իրարանցում գիտխորհրդի ժամանակ, որտեղ գիտական հարց պետք քննարկվեր: Նամակ է կազմվում, թե ինչու եք հանել գործից, այն դեպքում, որ ես ուզում էի պարզապես բերել ինձ մոտ, քանի որ նա պրոֆեսիոնալ է հանրային առողջության հարցում, հետագայում ավելի բարձր պաշտոնի տեղափոխելու համար: Բայց տպավորություն է՝ այդ ինստիտուտը մեկ անձի վրա է հիմնված, դա նշանակում է, որ այդ ինստիտուտում ամեն ինչ սխալ է»,-ասաց նա: Նախարարն ասաց, որ փաստացի ստացվում է, որ Ալեքսանդր Բազարչյանը մերժում է խորհրդականի պաշտոնը, հետևաբար նա շարունակում է մնալ նույն պաշտոնին: «Կմտածենք, թե հետո ինչպես ենք այդ ինստիտուտը ոտքի կանգնեցնում, քանի որ պրակտիկորեն այն չաշխատող ինստիտուտ է»,-ասաց նա: Նախարարն անդրադարձավ երեկ տարածված մեկ այլ բաց նամակի՝ կապված Մարդասիրական օգնության ՊՈԱԿ-ի հետ: Ըստ նրա, ժամանակավոր տնօրենը նշանակվել է անարդարացիորեն, քանի որ նախկինը հեռացվել է նախկին իշխանությունների կողմից ստիպողաբար: Ըստ նրա, հիմա ստացվում է, որ նախկինին պաշտոնին վերականգնումը ժողովրդավարական արժեքների դեմ ոտնձգություն է:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.