Ապտակ` թուրքերին

Վերջին մի քանի օրերին տեղի են ունենում իրադարձություններ, որոնք իրականում միևնույն շղթայի մասնիկներն են: Խոսքը, մասնավորապես, Հայաստանի կամ նույնիսկ հայ ժողովրդի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին է, որոնք երևիթե ոչ այնքան բխում են հայասիրության տրամանությունից, որքան` հակաթուրքական`բառիս ամենալայն իմստով: Հայտնի է դարձել, որ Չեխիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը`դառնալով թվով 26-րդ երկիրն աշխարհում, որ պաշտոնապես ընդունել է Ցեղասպանության պատմական իրողութունը: Բացի սա` ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, որին ճանաչում են որպես կաշառակեր ու ադրբեջանական լոբբիստ բարձրագուն այդ մարմնում, հայտարարել է իր պատրաստակամության մասին` հեռանալու զբաղեցրած պաշտոնից: Սրան գումարած էլ ԱՄՆ նախագահ Թոնալդ Թրամփն էր ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում շեշտել «Մեծ Եղեռն» տերմինը, որն էկվիվալենտ է «ցեղասպանություն» հասկցությանը, ինչը չնայած ոմանք համարում են խուսափողական քաղաքականության դրսևորում, սակայն եթե անկեղծ լինենք, ապա դա, ըստ էության, մեկ քայլ առաջ է: Հարց է առաջանում` ինչո՞վ են պայմանավորված Արևմուտքից եկող հստակ ազդանշանները, կամ դրանք իրականում ի՞նչ նպատակներ են հետապնդում: Նախ` հարցին ճիշտ պատասխանելու համար հարկավոր է հասկանալ մեկ բան`մեծ քաղաքականությունում ոչինչ չի արվում զգացմունքներից ելնելով, ինչն արդեն իսկ բացառում է հայանպաստ այս քայլերի` հայ ժողվրդի նկատմամբ սիրուց բխած լինելու թեզը: Պետք է հասկանալի լինի մեկ բան` Արևմուտքի կամ մեկ ուրիշի հայասիրությունը մշտապես պայմանավորված է եղել ու է ավելի շատ հակաթուրքականությամբ, քան մաքուր զգացմունքներով: Հետևաբար` այս ամենի հետևում պետք է տեսնել Արևմուտքի վերաբեմունքը թուրքերի նկատմամբ, քան`հայերի: Ի՞նչ կարող է այս ամենը նշանակել: Նախ` ակնհայտ է, որ արևմտյան շրանակներում Թուրքիան չի առանձնացվում Ադրբեջանից. սրանք դիտարկվում են` մեկ ամբողջականություն, ինչը, պետք է նկատել, արդարացի է: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Թուրքիայի նկատմամբ որդեգրած քաղաքականությունն այսպես թե այնպես ազդում է Արևմուտք-Ադրբեջան հարաբերությւնների վրա, ինչով էլ, բնականբար, պայմանավորված է Արգրամունտի հրաժարականը: Փաստ է, որ Եվրոպա-Թուրքիա հարաբերություններն իրենց լավագույն օրերը չէ,որ ապրում են: Պայմանավորված մի շարք հանգամաներով, բայց հատկապես Էրդողանի`հեռուն գնացող պլաններով` Եվրոպայում որոշել են ամեն գնով հակահարված հասցնել Թուրքիային ու հասկացնել, որ իրականում Էրդողանին ուշիուշով հետևում են ու թույլ չեն տա ավելորդություններ: Ինչ վերաբերում  է սիրիական խնդրին ու այս կոնտեքստում թուրք-ամերիկյան հարաբերւթյուններին, ապա այստեղ ևս Վաշինգտոնի ձեռագիրը կարծես մնում է նույնը. ձևականորեն իրեն չնույնականացնելով Միջագետքում Թուրքիայի վարած ռազմական քաղաքաքականության հետ (Թուրքիաի կողմից  Սիրիայում հասցված վերջին ավիահարվածները Վաշինգտոնն արդեն իսկ հասցրել է դատապարտել), արևմտյան կիսագնդում իրականում խնդիր ունեն վերահսկողություն պահպանել Թուրքիայի նկատմամբ ու ելնելով այդ հանգամանքից`ժամանակ առ ժամանակ կսմթում են նրան, ուղերձներ հղում ու հասկացնում, որ չփորձի ինքնագլուխ քայլերի դիմել: Ի՞նչ է մեզ մնում անել այս իրավիճակում: Մեզանից կախված այստեղ քիչ բան կա, քանի որ օբյեկտիվորեն Հայաստանը թույլ երկիր է ու չի կարող ճկուն կերպով մանևրել նմանատիպ հարցերում: Մեզ ուղղակի մնում է շատ չոգևորվել «հայասիրության» ալիքից ու փորձել հատկապես Թուրքիայի հետ չեղած հարաբերություններում զսպվածություն ցուցաբերել. իրավիճակը չափազանց խրթին է, ու ամեն մի չմտածված քայլ կարող է ճակատագրական լինել մեր երկրի համար:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.