Բաժին : Վերլուծություն
Ադրբեջանցի սահմանապահները վթարի են ենթարկվել, մահացել է շտաբի պետը
Հուլիսի 20-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, վթարի է ենթարկվել Գուբինսկի շրջանի Հընալըգ գյուղի մոտակայքում ծառայողական հանձնարարություն կատարող «Հուդաթ» Պետական սահմանապահ ծառայության ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան: Այս մասին այսօր՝ երկուշաբթի օրը, հաղորդում է Day.Az-ը՝ հղում անելով Պետսահմանապահ Ծառայության իր աղբյուրներին:
Պատահարի հետեւանքով զոհվել է զորամասի շտաբի պետ, գնդապետ Միրզոև Շահին Իբրահիմ օղլուն, մյուս զինծառայողները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Զինծառայողներին ցուցաբերվել է շտապ բժշկական օգնություն, կազմակերպվել է անհետաձգելի բժշկական հետազոտություն:
Դեպքի կապակցությամբ Պետական սահմանապահ ծառայության եւ զինվորական դատախազության ներկայացուցիչները հետաքննություն են անցկացնում: