Հաշվեքննիչ պալատը պետք է լինի բացարձակ անկախ, անգամ փոքրիկ միջամտություններ չպետք է լինեն. Գագիկ Մինասյան

Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ և ամբողջական ընթերցմամբ: Հիմնական զեկուցող ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց, որ նախագիծը վերաբերում է ընթացիկ եզրակացություններին, որը ներկայացնում է ԱԺ Հաշվեքննիչ պալատը: «Ժողովրդավար երկրներում ԱԺ-ի և Հաշվեքննիչ պալատի համագործակցությունը կարևոր նշանակություն ունի երկու անկախ մարմինների համար. նախ դրանով ինքն իր ծավալուն աշխատանքը հրապարակային է դարձնում, իսկ խորհրդարանի համար այդ միջոցով առարկայական կերպով կարող է վերահսկող աշխատանքն իրականացնել»,-ասաց նա: Պատգամավորը նշեց, որ նոր առաջարկություններ կան՝ ավելի հարստացնելու այս օրենսդրական նախաձեռնությունը: «Խնդիրն այն է, որ հանդիպումը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի մասնակցությամբ սովորական երևույթ է, և ոչ միայն խորհրդարանը, այլև չորրորդ իշխանությունն ավելի շուտ կարող են իմանալ, թե ինչ հարցեր են քննարկելու խորհրդարանում և, դա թույլ է տալիս՝ ավելի արդյունավետ լինեն քննարկումները: Այդ առումով միջազգային փորձից ասեմ՝ այն հանձնաժողովը, որը համագործակցում է Հաշվեքննիչ պալատի հետ, ավանդաբար ստորագրում է հուշագիր, թե ինչ ժամկետներում պալատը պետք է ներկայացնի ընթացիկ եզրակացությունները: Փորձել ենք նման քայլ կատարել մեր եզրակացությունում»,-ասաց նա: Գագիկ Մինասյանը միաժամանակ նշեց, որ իրենց կարծիքով՝ հուշագրի ստորագրումը խաթարում է պալատի անկախությանը: «Որովհետև մենք ասում ենք՝ Հաշվեքննիչ պալատը պետք է լինի բացարձակ անկախ, և նման փոքրիկ միջամտություններ անգամ չպետք է լինեն: Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք՝ յուրաքանչյուր եռամսյակի առաջին երեք աշխատանքային օրերի ընթացքում Հաշվեքննիչ պալատի նախագահը ԱԺ է ուղարկում այդ եռամսյակի ընթացքում ներկայացվելիք ընթացիկ եզրակացությունների նախատեսված ցանկը՝ բաշխված ըստ ամիսների»,-ասաց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.