Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները․ խաղաղության հասնելու համար շատ լավ հնարավորություններ կան․ Ալիև

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները․ խաղաղության հասնելու համար շատ լավ հնարավորություններ կան։

 

Այս մասին Իլհամ Ալիևը ասել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

 

«Գերմանա-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը մեծ նշանակություն ունի ինչպես մեր երկրների, այնպես էլ ողջ Հարավային Կովկասի զարգացման ու կայունության համար։

 

Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը, մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները։

Պարոն կանցլեր, Ձեր հրավերով վերջերս Գերմանիայում հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները։ Իր աջակցությունն է հայտնել նաև Գերմանիայի արտգործնախարար տիկին Բարբոքը։ Հաջորդ հանդիպումը կկայանա Ղազախստանում։ Այսպիսով, մենք հավելյալ քայլեր ենք ձեռնարկում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացի արդյունքում սկսվել է սահմանների սահմանազատում։ Մեզ են վերադարձվել 1990 և 1992 թվականներին «օկուպացված 4 ադրբեջանական գյուղեր» (չակերտները՝ Tert.am)։ Պետք է տեղեկացնեմ նաև, որ այսօր առավոտյան Ադրբեջանում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը:

Այսինքն՝ խաղաղության հասնելու համար շատ լավ հնարավորություններ կան։ Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, որոնք ցանկանում են մեզ օգնել այս հարցում։ Հուսով ենք, որ առաջիկայում դրական քայլեր կձեռնարկվեն այս ուղղությամբ։ Մենք հատկապես գնահատում և երախտապարտ ենք Գերմանիային այս ոլորտում աջակցության համար»,- ասել է Ալիևը՝ Շոլցին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.