Մոսկվայում ձյուն է տեղացել. օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2 աստիճան

Մոսկվայում ձյուն է տեղացել. «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել է, որ Մոսկվայի բոլոր եղանակային կայաններում ձյան տեղումներ են գրանցվել, իսկ օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -0,2°C։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում նման անոմալիաներ լինում են ոչ ավելի, քան 25 տարին մեկ անգամ, գրում է lenta.ru-ն։

Նշվում է, որ այժմ ՌԴ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև չորս աստիճան։ Սպասվում է քամու ուժգնացում մինչև 14 մ/վրկ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.